ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարներն այցելել են առաջնագիծ

Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարներն այցելել են առաջնագիծ
18.06.2015 | 10:50

Աշխատանքային այցով Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղարաբաղի նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Նրանք հետևել են մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կատարող անձնակազմի հետ: Առաջնագիծ այցի ընթացքում Օհանյանն ու Մնացականյանը մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ տվել են ցուցումներ և հանձնարարականներ։

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ